Մենք ԹՐԻՓՓ-ին միջանցք չենք ասում

13/8/2026 18:42

Մենք ԹՐԻՓՓ-ին միջանցք չենք ասում, որ վաղը լինենք իշխանության, կարողանանք ադրբեջանցիների հետ բանակցել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Մենք խմբակցությունունում ունեցել ենք մեծ քննարկում։ Հիմա եթե մենք այսօր խոսենք ԹՐԻՓՓ–ի մասին, ու ասենք, որ դա միջանցք է, վաղը իշխանության փոփոխությունից հետո մեր ուժը ստանձնելու է բանակցային դիրք, ու երբ բանակցությունների ժամանակ ասենք, որ սա միջանցք չէ, այլ ճանապարհ, դիմացի կողմը՝ ադրբեջանական կողմը, մեզ հարց կտա, կասի՝ ձեր քաղաքական ուժը ասել է, որ սա միջանցք է։ Դրա համար մենք ասում ենք, որ սա ճանապարհ է, որպեսզի սահմանափակենք այդ մարդկանց ամբիցիան մեր երկրի սուվերեն տարածքի վերաբերյալ, մենք գիտենք, թե ինքն ինչ է տվել, գիտենք, որ մեր երկրից ճանապարհ է տվել, սակայն մենք պետք է պատասխանատու լինենք մեր խոսույթների մեջ՝ հիշելով, որ այս մարդկանց փոփոխությունից հետո մենք պետք է բանակցենք ադրբեջանցիների հետ, և ասենք, որ սա տնտեսական ճանապարհ է․,– նշել է Կարապետյանը։