Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվեց

14/8/2026 09:19

ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվեց, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ ԶԼՄ-ներին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։