Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար

14/8/2026 11:57

Կիևյան կամրջի անվտանգ շահագործմանն ու ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանից: Ամբողջությամբ նորոգվել են երթևեկելի և հետիոտնային հատվածները, փոխարինվել են դեֆորմացիոն կարերն ու ջրահեռացման համակարգը, իրականացվել են ջրամեկուսացման աշխատանքներ, իսկ լուսավորության մալուխներն անցկացվել են ստորգետնյա եղանակով։ Մինչև տարեվերջ կշարունակվեն կամրջի թռիչքային կամարի և հենարանների վնասված հատվածների ամրացման ու վերականգնման աշխատանքները՝ առանց երթևեկությանը խոչընդոտելու։