Ես իշխանության պատգամավորների պահանջները չեմ կատարում
14/8/2026 13:46

Ես այստեղ իշխանության պատգամավորների պահանջներն ու խնդրանքները չեմ կատարում, իրենց ակնկալիքները ինձ չեն հետաքրքրում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է ներողություն խնդրել ՔՊ–ից երեկվա ելույթի համար։
«Ես Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր եմ և շարունակելու եմ իմ գործերը»,– նշել է Ղազարյանը։
Անդրադառնալով իրենց խմբակցությանը, թիմի անդամներին ու նրանց կողմից աջակցությանն ու պաշտպանությանը, Ղազարյանը շեշտեց, որ Նարեկ Կարապետյանը չափազանց ազնիվ է ամեն հարցում, այդ թվում նաև իր թիմակիցների հետ հարաբերություններում․ «Ես շատ բարձր եմ գնահատում իր և մասնագիտական, և քաղաքական հատկանիշները։ Նման ազնվագույն գործիչ, ինչպես Նարեկ Կարապետյանն է, մեր քաղաքական կյանքում շատ քիչ կա»։
Պատասխանելավ շրջանառվող խոսակցություններին այն մասին, թե իր թիմը երեկվա ելույթից հետո իրեն չի պաշտպանել, Ղազարյանը շեշտեց, որ նման քննադատությունը անտեղի է համարում և իրենց խմբակցության գործընկերների հետ ունի փոխըմբռնման ընդհանուր շատ լավ մթնոլորտ։
«Ամեն մի ելույթ, ամեն մի հարցադրում, ամեն մի քննարկում չի կարող դառնալ մեծ իրադարձություն»,– ասել է նա։