Մեր երկրում աղքատությունը 600,000 մարդու դռանն է կանգնած

14/8/2026 16:59

Մեր երկրում աղքատությունը 600,000 մարդու դռանն է կանգնած, ժողովրդի վրա կա 1,8 տրիլիոն պարտք։ Այս մասին ԱԺ–ում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Մեր երկրում աղքատությունը 600,000 մարդու դռանն է կանգնած։ Վերջին 8 տարվա ընթացքում աղքատությունը իջել էր ընդամենը 2–3%, երբ երկիրը վերցրել էր 7–8 մլրդ դոլարի նոր վարկ: Վերջին տարիների ընթացքում Հայաստանում ՀՆԱ աճը կազմել է 5 տրիլիոն դրամ։ ՀՆԱ աճի մեջ պետական պարտքը 2,5 տրիլիոնն է, այսինքն մենք ինչքան աճել ենք, ուղիղ կեսը պետական պարտք է եղել, իսկ մյուս կեսն էլ՝ Հանրապետության քաղաքացիների վարկերի աճն է։ Մեր ժողովրդի վրա կա 1,8 տրիլիոն պարտք կա կախված։ Մոտավորապես ամբողջ տնտեսական աճը դրանից է բաղկացած։ Որակական փոփոխություն մեր տնտեսության մեջ, ցավոք, չկա։ Գյուղատնտեսությունը՝ 2026 թվականին, ըստ օֆիցիալ վիճակագրական տվյալների, անկում է գրանցել։ 1,4 միլիորդ դոլար վարկ ենք վերցնում, բայց գյուղացին աղքատանում է, տնտեսական մոդելի կարդինալ փոփոխություն է պետք, այս մոդելով մենք Լիբանանի օրն ենք ընկնելու։ Պատգամավորներից հարց են տալիս, թե ի՞նչ կլինի, եթե երկիրը սնանկություն հայտարարի, կմտնի միջազգային ֆինանսավորում, ֆինանսական կառույցների կառավարում։ Ֆինանսական կառույցները կսկսեն թելադրել մեզ, թե ինչ հարկեր, ինչ աշխատավարձեր տալ և չտալ։ Դա եղել է Լիբանանի և Հունաստանի օրինակով, սակայն Լիբանանը դեռ հետ չի տալիս նույն վիճակին»,– նշել է Կարապետյանը։