Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացրել Մոսկվայի մարզի վրա
16/8/2026 11:42

Ուկրաինան գիշերը անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացրել Մոսկվայի մարզի վրա։ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է 187 անօդաչու թռչող սարքի խոցման մասին։ Նա նաև հայտնել է, որ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Պոդոլսկում գտնվող Wildberries-ի պահեստում, սակայն աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել։
«Դոյչե վելեն» հայտնում է, որ խոսքը Wildberries-ի պահեստի մասին է Կոլեդինո արդյունաբերական պարկում։