Շարունակենք արարել, շենացնել մեր հայրենիքը և բարօր դարձնել մեր ժողովրդի կյանքը
16/8/2026 15:33

Կարողանանք կերտել լուսավոր ապագա մեր ժողովրդի և պետության համար։ Խաղողօրհնեքի արարողության ժամանակ ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։
«Սիրելի բարեպաշտ, հավատավոր զավակներ, կատարեցինք Խաղողօրհնության կարգը, օրհնեցինք խաղողի ողկույզները։ Մենք աղոթք բարձրացրինք առ Աստված, որպեսզի Սուրբ Աստվածամոր բարեխոսությամբ առատորեն տրվեն օրհնությունները մեր կյանքի։
Մեր կյանքը դառնա պտղաբեր, հույսով ու հավատքով շարունակենք արարել, շենացնել մեր հայրենիքը և բարօր դարձնել մեր ժողովրդի կյանքը»,- նշել է Վեհափառը։