Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվել են

17/8/2026 09:15

Դադարեցվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի լիազորությունները․ այս մասին նշված է Բարձրագույն դատական խորհրդի՝ օգոստոսի 14-ի որոշման մեջ։ Լիազորությունները դադարեցնելու հիմք է հանդիսացել Արուսյակ Ալեքսանյանի հրաժարականի դիմումը: Հիշեցնենք, որ նրա լիազորությունները կասեցված էին: Նա իր օգնական Թամարա Պետրոսյանը եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը անցնում էին քրեական գործով եւ նրա վերաբերյալ մեղադրական վերդիկտ էր կայացվել: