Քաղաքացիները ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում

17/8/2026 18:55

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը Yerevan.Today-ի հետ զրույցում անդրադարձել է նորանշանակ ԱԽ քարտուղար, նախկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գրառմանը, որում վերջինս հիշատակել է նաև երկրորդ նախագահի անունը և սպառնացել «տրորել» ընդդիմությանը։ «Հայաստանի քաղաքացիները անվտանգության խորհրդի քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ»,- նշել է Միկոյանը: