Դեմիրճյան փողոցում երթևեկությունը կդադարեցվի
17/8/2026 18:59

Կարեն Դեմիրճյան փողոցում (Սարյան փողոցից մինչև Մաշտոց պողոտա ճանապարհահատված) օգոստոսի 18-ից մինչև 31-ը ներառյալ երթևեկությունը կդադարեցվի՝ մայթերի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված, հայտնում են քաղաքապետարանից:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի մայթերի բարեկարգման ծրագրի շրջանակներում Կարեն Դեմիրճյան փողոցում (Սարյան փողոցից մինչև Մաշտոց պողոտա ճանապարհահատված) օգոստոսի 18-ից մինչև 31-ը ներառյալ կատարվելու են մայթերի բարեկարգման աշխատանքներ, որոնց ընթացքում ժամանակ առ ժամանակ նշված հատվածում երթևեկությունը կդադարեցվի: