Մոսկվայի օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է

18/8/2026 12:13

Մոսկվան և մերձմոսկովյան շրջանը գիշերը անօդաչուների զանգվածային հարձակման են ենթարկվել։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի պնդմամբ՝ այդ ուղղությամբ ավելի քան 600 անօդաչու է արձակվել։ Սոբյանինի փոխանցմամբ՝ դրանցից 180-ը խոցվել է անմիջապես Մոսկվայի տարածաշրջանում։ Նա չի հայտնել՝ արդյոք հարձակման հետևանքով տուժածներ կամ ավերածություններ կան՝ նշելով, որ անօդաչուների բեկորների ընկնելու վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Ժամանակավորապես դադարեցվել է նաև Մոսկվայի բոլոր օդանավակայանների աշխատանքը։ ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով Սոբյանինի տվյալները, սա անվանել է վերջին երկու տարվա ընթացքում Մոսկվայի վրա հարձակման ամենախոշոր փորձը։