Օտար ուժերը տարածաշրջանում անվտանգության խաթարողներ են
19/8/2026 09:40

Այս վերջին պատերազմը ցույց տվեց, որ օտար ուժերն ու օտարերկրյա բազաները ոչ միայն չկարողացան ապահովել անվտանգություն, այլ փոխարենը վերածվեցին անվտանգության խաթարողների,- Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին է հայտարարել այս մասին․
«ԱՄՆ ռազմակայաններ չունեցող երկրներն ավելի քիչ վնաս են կրել, մինչդեռ օտարերկրյա բազաները չեն կարողացել պաշտպանել նույնիսկ իրենց շահերը հարձակումներից:
Իմ կարծիքով, այս պատերազմը շատ արդյունավետ էր անվտանգության և քաղաքական հարցերի նկատմամբ տարածաշրջանային մոտեցումների, ինչպես նաև Իրանի հետ համակեցության ձևի փոփոխության հարցում։
Կարծում եմ՝ տարածաշրջանի երկրների միջև ստեղծվել է ավելի ճշգրիտ և ճիշտ ըմբռնում։
Պարսից ծոցի տարածաշրջանում անվտանգությունը անպայման պետք է լինի կոլեկտիվ անվտանգություն»,- նշել է նա։