ՌԴ-ն Հայաստանից սպասում է հաշվետվություն

19/8/2026 09:54

ՌԴ-ն Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների մասին հաշվետվություն և ԵԱՏՄ պահանջների պահպանման հստակ պլան․ այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել են Ռոսսելխոզնադզորից։ «Ռոսսելխոզնադզորը հայկական կողմից ակնկալում է հետաքննության արդյունքները և տեղեկատվություն ձեռնարկված միջոցառումների մասին, ինչպես նաև գործողությունների ալգորիթմ, որն առաջարկվել է հայկական կողմի կողմից՝ ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական պահանջների պահպանման համար»,- հայտնել են գերատեսչությունում։ Մայիսի սկզբից Ռուսաստանը սկսել է սահմանափակումներ մտցնել հայկական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման վրա։ Ավելի ուշ ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը հայտարարել է, որ Հայաստանը կկարողանա վերսկսել գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները նախկին ծավալով միայն ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական չափանիշների խիստ պահպանման դեպքում։