Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորեն
19/8/2026 15:37

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոն, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նախորդ մատակարարումը եղել է օգոստոսի 15-ին, և Հայաստան է ուղարկվել 60 տոննա ընդհանուր քաշով ցորենով բեռնված 8 վագոն:
Առ այսօր Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարանցմամբ ուղարկվել է ավելի քան 45,000 տոննա ցորեն, շուրջ 9,000 տոննա պարարտանյութ, 1,136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1,114 տոննա ածուխ և 67,000 տոննա փայտանյութ:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 15,000 տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև շուրջ 5,000 տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 տեսակի բենզին: