Լարված իրավիճակ Կառավարության մոտ

20/8/2026 12:12

Երևանի Վարդաշենի հանրակացարանի՝ 68ա և 66/1 շենքերի բնակիչներն այսօր՝ օգոստոսի 20–ին, բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի առջև։ Նրանք պահանջում են շենքերի վթարայնության պատճառով անհապաղ տարհանել իրենց և ապահովել բնակարաններով։ Ոստիկանության աշխատակիցները ակցիայի մասնակիցներից մեկին բերման ենթարկեցին: Բերման ենթարկված տղայի մոր առողջական վիճակը վատացել է, շտապօգնություն են կանչել: «Տղայիս բերման ենթարկեցին, էնտեղ ծեծելու են հաստատ»,- նշել է քաղաքացին: