Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար է նշանակվել

20/8/2026 14:58

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար։ Վանիկ Ավետիսյանն ավարտել է Բրյուսելի ազատ համալսարանը (Université Libre de Bruxelles/Free University of Brussels)` ստանալով միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան։ Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել օգոստոսի 17-ից, երբ ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Շիրինյանը ազատվել էր աշխատանքից։ Կադրային փոփոխությունը հաջորդել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ազատմանը. խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակվել է ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը։ Վանիկ Ավետիսյանի կենսագրությունը Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1993 թ. մայիսի 9, ք. Երևան Կրթություն Ավարտել է Բրյուսելի Athénée royal d'Ixelles միջնակարգ դպրոցը: 2015-2018 թթ. ուսանել է Բրյուսելի ազատ համալսարանում (Université Libre de Bruxelles/Free University of Brussels), ստացել է քաղաքական գիտությունների բակալավրի աստիճան։ 2018-2020 թթ. ուսանել է Բրյուսելի ազատ համալսարանում (Université Libre de Bruxelles/Free University of Brussels), ստացել է միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան՝ մասնագիտացված նպատակների համար (անվտանգություն, խաղաղություն հակամարտություններ): Աշխատանքային գործունեություն 2020-2022 թթ. աշխատել է Բրյուսելի տարածաշրջանային խորհրդարանում՝ որպես միջազգային հարցերով խորհրդական: 2022-2023 թթ. «Ի գործ» ծրագրով աշխատել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում՝ Եվրոպայի վարչությունում: 2023-2025 թթ. աշխատել է Երեք Սի Քընսալթինգ ՓԲԸ-ում, որպես վերլուծաբան: Աշխատանքի ընթացքում իրականացրել եվրոպական երկրների ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև ռազմատնտեսական ոլորտի վերաբերյալ մշտադիտարկում: 2026 թ. - ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ: 2026 թ. օգոստոսի 20-ից Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարն է: Այլ տվյալներ Անկուսակցական է: Տիրապետում է ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների։ Անձնական տվյալներ Ամուսնացած չէ: