Սևանում 36-ամյա տղամարդ է ջրահեղձ եղել

20/8/2026 15:03

Այսօր՝ օգոստոսի 20-ին Գեղարքունիքի մարզում ժամը 12։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Լճաշեն բնակավայրի հարակից լողափում քաղաքացի է խեղդվում։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ջրասուզակը ափից մոտ 10 մետր հեռավորության և մոտ 1,8 մետր խորությունից դուրս է բերել Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Էդիկ Մ.-ի մարմինը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, նշում էին, որ ջրահեղձ եղած տղամարդը, ըստ իրենց, նախքան ջրահեղձ լինելը, փրկել է ջրահեղձ լինելու վտանգի մեջ հայտնված 3 քաղաքացիների։