Սերժ Սարգսյանին թույլարտվեց չմասնակցել դատական նիստերին

20/8/2026 16:16

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը: Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդել է որպեսզի դատաքննությունն անցկացվի առանց Սերժ Սարգսյանի: Դատավորը բավարարել է միջնորդությունը: Նմանատիպ միջնորդություն ներկայացրել է նաև մեղադրյալ Վալերի Գրիգորյանի պաշտպանը և մեղադրյալ Ալեքսան Ալեքսանյանի պաշտպանը: Երկու միջնորդություններն էլ դատավորը բավարարել է: Այս գործով դատավարությունները կանցկացվեն առանց մեղադրյալների, բայց եթե դատարանը գտնի, որ ինչ-որ փուլում նրանց ներկայությունը պարտադիր է, ապա նրանք պետք է ներկայանան դատարան: Նիստ ավարտվել է, հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 9-ին ժամը 14:30-ին։