ՊՆ-ն հերքում է. զինվորները հակագազերով չեն վազել

20/8/2026 18:57

Ճամբարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում։ Լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից: Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին, դեռևս չպարզված հանգամանքներում, քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողի, որոնցից մեկը՝ զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է: