Ալիև-Նիկոլ պայմանավորվածությունը միակողմանի զիջումների մասին է
20/8/2026 23:12

Փաշինյանը Տիգրանաշենն Ադրբեջան է հռչակում՝ հղում անելով խորհրդային շրջանի այս կամ այն քարտեզին,- ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանն է գրում․
«Իսկ Ադրբեջանը նույն սկզբունքով չի խոսում, օրինակ՝ Արծվաշենի հայկականության կամ 2021-2023 թթ. ընթացքում օկուպացված ՀՀ ինքնիշխան տարածքների հայկական պատկանելիության, առավել ևս՝ այնտեղից զորքերը դուրս բերելու մասին:
Ալիև-Նիկոլ պայմանավորվածությունը ոչ թե խաղաղության, այլ հայաստանյան իշխանության միակողմանի զիջումների մասին է»,- գրել է նա։