2026 թվականի ամենաշոգ օրը կլինի օգոստոսի 24-ը
21/8/2026 12:48

Կանխատեսումների համաձայն՝ օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026 թվականի ամենաշոգ օրը. այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
«Հովտային շրջաններում օդի առավելագույն ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի»,- նշել է նա։