Ադրբեջանով հացահատիկի հերթական խմբաքանակն է ներկրվել ՀՀ

21/8/2026 12:47

Ռուսաստանը Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է արտահանել հացահատիկի՝ այս շաբաթվա ընթացքում արդեն երրորդ խմբաքանակը. այս մասին հայտնում է ԱզերԹաջը։ Բեռը ներառում է 1 108 տոննա ցորեն և 273 տոննա գարի։ Անցած չորեքշաբթի և հինգշաբթի Ադրբեջանով Հայաստան էին արտահանվել ռուսական ցորենի երկու խմբաքանակներ՝ համապատասխանաբար 1 820 և 2 725 տոննա կշռով։ Անցյալ տարվա հոկտեմբերի վերջին Ադրբեջանը հանել է իր տարածքով Հայաստան ուղևորվող բեռների տարանցման արգելքը։ Այդ ընթացքում ՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանով տարանցիկ ճանապարհով, ընդհանուր առմամբ արտահանվել է ավելի քան 47 հազար տոննա ռուսական հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1 136 տոննա պրոպան, 1 114 տոննա ածուխ, 133 տոննա ալյումին և 67 տոննա փայտանյութ։