Անձնուրաց ծառայությունը Ձեր հանդեպ բերել է խոր հարգանք. Պատրիարք Կիրիլ

21/8/2026 15:01

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը 75-ամյակի առթիվ շնորհավորել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ին՝ նշելով Հայաստանի հոգևոր կյանքի վերածննդի գործում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի մեծ ավանդը։ «Երիտասարդ տարիքից կյանքը նվիրելով Աստծուն ծառայելուն՝ Դուք երկար տարիներ կատարել եք պատասխանատու եկեղեցական ծառայություններ, աշխատել եք դասավանդման ասպարեզում, իրականացրել եք հովվական և եպիսկոպոսական ծառայություն։ Տեսնելով Ձեր նախանձախնդրությունը Ավետարանի քարոզչության հանդեպ և Քրիստոսի արտում հարյուրապատիկ հունդ բերելու ձգտումը՝ Տերը ձեզ շատերի վրա է կարգել (Մատթ. 25:21) և հանձնել է Հայ Առաքելական եկեղեցու Հովվապետի գավազանը։ Որպես ազգի հոգևոր առաջնորդ՝ Դուք մեծ ավանդ եք ունեցել կրոնական կյանքի վերածննդի գործում թե՛ Հայրենիքում, թե՛ սփյուռքում։ Ամենայն Հայոց կաթողիկոսի կարգավիճակով երկար տարիների անձնուրաց ծառայությունը Ձեր հանդեպ բերել է խոր հարգանք ամբողջ քրիստոնյա աշխարհում։ Մաղթում եմ Ձերդ Սրբությանը ամուր առողջություն, հոգու կորով և Աստծո չսպառվող օգնությունը հետագա առաջնորդական աշխատանքներում»,- ասված է շնորհավորական ուղերձում։