Հրազդանում սանմաքրման աշխատակցուհին վրաերթի է ենթարկվել

21/8/2026 18:44

Հրազդանում 20-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել քաղաքապետարանի սանմաքրման աշխատակցուհուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 16:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Մխիթար Շ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ «Էրալյուքս» հանդիսությունների սրահի դիմաց վրաերթի է ենթարկել ճանապարհին մաքրման աշխատանքներ կատարող Կոտայքի մարզի բնակիչ 69-ամյա Հրանուշ Պ-ին։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ Ըստ տեղեկությունների՝ վրաերթի ենթարկվածը աշխատում է Հրազդանի քաղաքապետարանի «Մաքուր Հրազդան» ՓԲԸ-ում։