ՊՆ-ն կրկին հերքում է․ զինվորների միջև ծեծկռտnւք չի եղել
22/8/2026 12:21

Ճամբարակի դժբախտ պատահարին չի նախորդել զինվորների միջև ծեծկռտուք, նրանք հակագազերով չեն վազել: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից և ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզում՝ Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին, օգոստոսի 19-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում 7 զինծառայող վրաերթի էր ենթարկվել։
Վրաերթի հետևանքով մահացել է զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, իսկ մյուս վիրավոր զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, երկուսի վիճակը դեպքից հետո ծանր է գնահատավել, ունեցել են կոտրվածքներ։