Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով
22/8/2026 14:38

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայամանավորված օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին օգոստոսի 21-ի հետ համեմատ ցերեկային ժամերին կբարձրանա 5-6 աստիճանով:
ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, իսկ հրդեհի կամ հրդեհի վտանգ ներկայացնող ցանկացած իրավիճակի դեպքում անմիջապես զանգահարել 112։
Հանրապետության տարածքում` օգոստոսի 22-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-27-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։