ՀԱԷԿ-ի uպառնալիքների մասին պնդումները կեղծ փորձ են

22/8/2026 19:36

Մեծամորի ատոմակայանի սպառնալիքների մասին կեղծ պնդումները, կարծես թե, փորձ են ռուս-հայկական հարաբերություններում անհամաձայնություն սերմանելու և արևմտյան տեխնոլոգիաները խթանելու, որոնք կործանարար են Հայաստանի համար․ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հավելել է, որ Մեծամորի ատոմակայանի փակումը միայն կհանգեցնի Հայաստանի էներգետիկ կախվածության մեծացմանը այլ երկրներից։ Ավելի վաղ արտասահմանյան մամուլում հայտնվել էին հայտարարություններ, որ Հայաստանում գործող Մեծամորի ատոմակայանը, իբր, վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար և պետք է փակվի։