Թրամփը Հորմուզի նեղուցն անվանել է «ԱՄՆ-ի նոր տարածք»

23/8/2026 10:29

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում կրկին հրապարակել է մի քարտեզ, որի վրա Հորմուզի նեղուցը նշված է որպես «ԱՄՆ-ի նոր տարածք»։ Թրամփը քարտեզը հրապարակել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարեց Իրանի դեմ «պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցների» սահմանման մասին՝ ձգտելով ուժեղացնել տնտեսական ճնշումը Թեհրանի վրա և հասնել ռազմավարական կարևորություն ունեցող նեղուցի շուրջ դիմակայության կարգավորմանը։ Թրամփը նմանատիպ պատկեր առաջին անգամ հրապարակել էր օգոստոսի 18-ին՝ մի քանի օր անց այն հայտարարությունից հետո, որ ինքը «շուտով» Հորմուզի նեղուցը կհայտարարի ԱՄՆ տարածք։