Զոհ և վիրավորներ․ Ջաջուռում մեքենաներ են բախվել

23/8/2026 12:00

Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում ճակատ ճակատի բախվել են «Kia Forte» մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ը գրում է, որ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։