«Զվարթնոց»-ում չվերթեր են չեղարկվել և հետաձգվել
23/8/2026 14:59

«Զվարթնոց» օդանավակայանում 3 չվերթ չեղարկվել է, իսկ ժամանող ևս 12 չվերթ ուշանում է:
Չեղարկվել է «NovAir» ավիաընկերության ներքին չվերթը Կապան–Երևան երթուղով։ Չեղարկվել են նաև երկու միջազգային չվերթեր՝ «Flyone» ավիաընկերության Հերակլիոն (Կրետե)–Երևան և «Shirak Avia» ավիաընկերության Մոսկվա–Երևան չվերթները:
Բացի այդ, հետաձգվում են ժամանող չվերթերը՝ երեքական Մոսկվայից և Միներալնիե Վոդիից, երկուսը՝ Կրասնոդարից, մեկական չվերթ էլ Սոչիից, Թբիլիսիից, Սանկտ Պետերբուրգից և Քիշնևից։