Անկախության հռչակագիրը մեր պետականության անկյունաքարն է

23/8/2026 23:12

1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության հռչակագիրը մեր պետականության անկյունաքարն է և պատմական ժառանգությունը՝ վեր քաղաքական օրակարգերից ու օրվա իշխանությունների կողմից որդեգրված քաղաքականությունից։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։ «Շնորհավո՛ր Անկախության Հռչակագրի օրը։ Պահպանենք, արժևորենք և ուժեղացնենք մեր անկախ պետությունը` հաստատուն հավատով, որ Ուժեղ Հայաստան լինելու´ է»,- նշված է գրության մեջ: