Վաշինգտոնյան հանդիպումը Ալիևի դիվանագիտության հաղթանակն է

23/8/2026 23:14

Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ առաջնորդների՝ անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած պատմական հանդիպումն ու Համատեղ հռչակագրի ստորագրումը գնահատում է որպես Ադրբեջանի նախագահի անձնական դիվանագիտության «փայլուն հաղթանակ»,- Ադրբեջանի և Ուզբեկստանի միջպետական խորհրդի երրորդ նիստում հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը «Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ առաջնորդների՝ անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած պատմական հանդիպումն ու Համատեղ հռչակագրի ստորագրումը մենք գնահատում ենք որպես ձեր անձնական դիվանագիտության փայլուն հաղթանակ»,– նշել է Շավքաթ Միրզիյոևը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Տաշքենդում՝ Կուկսարոյ նստավայրում, տեղի է ունեցել Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահների հանդիպումը, որի ժամանակ Ադրբեջանն ու Ուզբեկստանը Հավերժական բարեկամության համաձայնագիր են ստորագրել։