Դիմելու ենք ՍԴ. Նարեկ Կարապետյան

24/8/2026 10:29

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը կդիմի ՍԴ՝ ՔՊ-ի կողմից ԱԺ կանոնակարգը խախտելու հարցով․ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Մասնավորապես, խոսքը հանձնաժողովների նախագահների ընտրությունն ընդմիջելու մասին է։ Կարապետյանը նաև կառավարության ծրագիրը բավականին խնդրահարույց է գնահատել։