Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյան
24/8/2026 12:20

Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի․ այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Նոր սահմանադրության տեքստը կհրապարակենք առաջիկա ամիսների ընթացքում, և ինչպես ասել եմ՝ 1990թ․ Անկախության հռչակագրին նոր սահմանադրության մեջ հղում չպետք է լինի։ Մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու որոշման մասին, ժողովուրդն այդ որոշումը հաստատել է։
Նոր սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է։ ՀՀ քաղաքացիները, քվեարկելով ՔՊ-ի օգտին, քվեարկել են նաև այդ օրակարգի օգտին»։