Ադրբեջանի տարածքով ՀՀ պրոպան է ներկրվել
24/8/2026 12:23

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով հերթական մատակարարումն է իրականացվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բալաջարի կայարանից դեպի Բյոյուկ-Կեսիկ ուղղությամբ ուղարկվել է պրոպանով 7 վագոն՝ ընդհանուր 242 տոննա քաշով։
Մինչև օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցմամբ ուղարկվել է ավելի քան 50 հազար տոննա ցորեն, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1172 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։
Բացի այդ, առ այսօր Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 15 հազար տոննա դիզվառելիք, ինչպես arī ԱԻ-92 և ԱԻ-95 մակնիշների շուրջ 5 հազար տոննա բենզին։