MAN-ի հետ բախումից Opel-ի վարորդը զոհվել է
24/8/2026 12:31

Այսօր` օգոստոսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր Մ3 ավտոճանապարհի 51 կմ հատվածում՝ Արտաշավան բնակավայրի տարածքում, բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «MAN» մակնիշի բեռնատարը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը տեղում մահացել է։
Մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Արման Բ.-ն է։