Շատ գոհ կլինեմ, որ ՀԱՊԿ-ը մեզ հեռացնի

24/8/2026 14:52

Ես շատ գոհ կլինեմ, որ ՀԱՊԿ-ը մեզ հեռացնի, ՀԱՊԿ-ի հանդեպ մեր հետաքրքրությունը սպառված է,- Խորհրդարանում այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի այն հարցին, թե արդյոք ՀՀ-ն պատրաստվո՞ւմ է առաջիկա 5 տարիներին Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից։ «ՀԱՊԿ-ին հարցեր տվել ենք, սակայն ոչ մի հարցի պատասխան չենք ստացել։ Մեր նախընտրական ծրագրում հստակ գրված է, որ առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի պլան չունենք։ Կարող եմ վստահ ասել՝ կառույցում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու։ Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի հեռացնել Հայաստանի Հանրապետությանը ՀԱՊԿ կազմից, մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից»,- ասել է Փաշինյանը։