Պատրաստ է կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի հետ
24/8/2026 14:54

Ռուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի հետ ֆիտոսանիտարական հսկողության շուրջ,- ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն է «Յունաշև Live» Telegram-ալիքին այսպիսի մեկնաբանություն տվել։
«Բանն այն չէ՝ Հայաստանում ուշքի կգան, թե ուշքի չեն գա, այլ պետք է կատարվեն ֆիտոսանիտարական հսկողության պահանջները։ Եվ, բնականաբար, մենք պատրաստ ենք նման կառուցողական երկխոսության։ Բայց, ցավոք, տեսնում ենք, որ հայկական կողմից կան որոշակի խնդիրներ, և, համապատասխանաբար, նման երկխոսություն վարվում է», - ասել է նա։
«Բանն այն չէ, որ անորակ են, բայց այնտեղ կան վնասատուներ, այնտեղ կան հիվանդություններ»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նշել է փոխվարչապետը։