ՀՀ-ն երբեք չի անդամակցի ԵՄ-ին, սակայն կփչացնի իր հարաբերություններ ՌԴ-ի հետ
24/8/2026 22:38

Միակ կանոնը, որը վերաբերում է Հայաստանի ներկայիս կառավարությանը, «խոզերի առաջ մարգարիտներ մի՛ նետեք»-ն է․ այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ՏԱՍՍ-ին՝ խոսելով Հայաստանի ԵՄ անդամակցության մասին:
«Ակնհայտ է, որ Հայաստանը երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող Եվրոպական Միությանը, սակայն կփչացնի իր հարաբերությունները Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ: Սա այս փոքրիկ երկրի ներկայիս կառավարչի շիզոֆրենիկ նկրտումների գինն է, որը թաթախված է ազգային շահերի դավաճանության, Սորոսի կարողության և Հայ Առաքելական եկեղեցու սատանայական հալածանքների մեջ»,- նշել է նա։