Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե
25/8/2026 09:08

Yerevan.Today-ի հաղոդմամբ՝ վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե։
Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ Ռոբերտ և Լևոն Քոչարյանների տներում խուզարկություններ են կատարվում: «Ի պատասխան հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասել է ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: