Իրականացվող գործողությունները հակաիրավական են. Մելոյան
25/8/2026 11:53

Ոչ մի նոր բան, դեժավյու. Ընդդիմադիր պատգամավոր Լեւոն Քոչարյան եւ վարչապետ Նիկոլ Փաշինյան հարցուպատասխանին անմիջապես հաջորդող առավոտյան Քոչարյանների ընտանիքի նկատմամբ իրականացվող գործողությունները ԲԱՑԱՌՈՒՄ են որեւէ փաստարկ, որ սա քաղաքական հետապնդում չէ,- այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։
«Հետեւաբար՝ հնարավոր քրեական վարույթներով իրականացվող գործողությունները հակաիրավական են։
Պառլամենտարիզմ, անձեռնմխելի մանդատ, խոսքի ազատություն՝ այն խախտելու իրավահետեւանքային գործիքակազմով, անձնական ազատություն, անձեռնմխելիություն, իրավունքի գերակայություն, սեփականության իրավունք…. չէ, չենք լսել»,- գրել է Մելոյանը: