«Պռեգոմեշ» խանութ-սրահներում խուզարկություններ են
25/8/2026 11:56

Լևոն Քոչարյանի կնոջը պատկանող ընկերությունում խուզարկություններ են. այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
«Պարոն Քոչարյանին, Սիրուշոյին պատկանող ընկերություններում հիմա խուզարկություններ են տեղի ունենում: Ես «Պռեգոմեշ» եմ գնում, այստեղ գործընկերներս կաշխատեն, գործընկերս ներսում աշխատում է, ես այնտեղ կաշխատեմ»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը և որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են: Առավոտյան 07:00-ի սահմաններում իրավապահները ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ: