Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել

25/8/2026 12:37

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, ենթադրվում է, որ կալանավորելու միջնորդություն կներկայացվի,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը: «Մեղադրանք է առաջադրվել, մեղադրանքը փորձեցինք հասկանալ, թե ինչի վերաբերյալ է: Նախորդ՝ ընտրություններից հետո եղած մեղադրանքի նման է, որը կապված է որպես նախագահ Կառավարության որոշակի որոշումներ վավերացնելու հետ, ավել դետալներ այս պահին չեմ կարող ասել: Ինքնին արձանագրել ենք մեղադրանքի ոչ թե հիմնավոր կամ ոչ հիմնավոր լինելը, այլ այն, որ նախ՝ ինչ նկարագրված է առաջինը հանցագործություն չէ, պարոն Քոչարյանի հետ որևէ առնչություն նկարագրված չէ: Համապատասխանաբար սա գնահատում ենք երեկ հնչեցված պրոցեսի շրջանակում,- նշել է Օրբելյանը: