Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց
25/8/2026 12:45

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել և կոմիտե են տեղափոխվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին Սեդրակ Քոչարյանը:
Խուզարկություններ են իրականացվում նաև Քոչարյանի կրտսեր որդու ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում, ընտանիքին պատկանող ընկերություններում: