«Piazza Grande»-ի գրասենյակներում էական ոչինչ չի հայտնաբերվել

25/8/2026 12:48

«Piazza Grande» բիզնես կենտրոնում իրականացված խուզարկության ընթացքում քննության համար էական ոչինչ չի հայտնաբերվել,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է փաստաբան Հակոբ Կյուրեղյանը։ Նա հայտնել է, որ գրասենյակը կնքվել է՝ դա որակելով որպես սեփականության իրավունքի սահմանափակում։ «Առանց որևէ իրավական հիմք նշելու՝ սահմանափակվել են սեփականության իրավունքները։ Քննիչը փաստացի արգելում է մուտքը որոշակի գոտի, մինչդեռ սեփականության իրավունքները կարող են սահմանափակվել միայն դատարանի որոշման առկայության դեպքում»,- նշել է փաստաբանը։