Նախագահը վերջերս ենթարկվել էր բժշկական միջամտության
25/8/2026 13:10

«Ի պատասխան լրատվամիջոցների՝ նախագահ Քոչարյանին հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ հարցումների․
Նախագահը վերջերս ենթարկվել էր բժշկական միջամտության, ինչի մասին, բնականաբար, չենք հաղորդել: Ներկա պահին բժիշկը, ելնելով այդ փաստից, հավելյալ հետազոտության կարիք է տեսել»,- այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը: