Դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան
25/8/2026 14:41

Առավոտ 7:00-7:10 եկան խուզարկելու,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը:
«Դավաճանի սովորական գործելաոճն է, պատճառը երեկվա իմ ելույթը չէ, այդպիսի ելույթներ միշտ էլ ունեցել եմ, պատճառը՝ «չկզել»-ն է, պատրաստ ենք այս ամեն ինչին»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ առավոտյան 07:00-ի սահմաններում իրավապահները ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն: Նախագահ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն Կոմիտե: