Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է

25/8/2026 14:46

Այս պահին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է։ Շենք մուտք գործելիս Սարգսյանը նշել է, որ դեռևս տեղյակ չէ, թե ինչու են իրեն կանչել։ Ավելի ուշ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am–ին հայտնել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քննվող նույն քրեական վարույթի շրջանակում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) 2-րդ մասի 5-րդ կետին) մեղադրանք է ներկայացվել նաև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։ Ավելի ուշ Սերժ Սարգսյանը դուրս եկավ Հակակոռուպցիոն կոմիտեից։ Նա լրագրողների հետ զրույցում ասել է՝ «Երբ որ գործի նյութերը ստանանք, էն ժամանակ կխոսենք, բան չեմ հասկանում»։