Սպասեք սրանց բերելիք հաջորդ ողբերգությանը. Միկոյան
25/8/2026 14:52

Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել, որ Նախագահ Քոչարյանը մեղադրվում է 2000-ականներին Նիկոլի «Հայկական Ժամանակ»-ը չֆինանսավորելու, 2008-ին իշխանությունը Նիկոլենց չնվիրելու, 2018-ից հետո Նիկոլի հետ չպայմանավորվելու և սրանց գործած ազգային դավաճանությունը պատժելու մտադրության համար,- այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
«Մարդիկ շատ լավ հասկանում են՝ ով և ովքեր են շահառուները: Մարդիկ մի բան պետք է իմանան՝ արդեն աքսիոմա է, որ սրանք ամեն գալիք արհավիրքից առաջ ազատազրկում են Նախագահին. սպասեք սրանց բերելիք հաջորդ ողբերգությանը»,- նշել է Միկոյանը: