Ինչպես են Նախագահ Քոչարյանի թոռները դիմավորել ԱԱԾ-ի Ալֆային եւ քննիչներին

25/8/2026 15:05

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրելով. «Հյուրընկալության նոր ստանդարտ՝ երբ գիտես, որ վաղ թե ուշ գալու են. նախագահ Քոչարյանի թոռներն այսպես են առավոտյան դիմավորել ԱԱԾ-ի Ալֆային եւ քննիչներին։ «ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՔԿ և ԱԱԾ» ցուցանակն ամեն ինչ ասում է քաղաքական սպասված ճնշումների մասին՝ հատկապես երեկվա հիստերիայից հետո։ Ուժային, իրավապահ կառույցներին քաղաքական մշտական գործիք դարձնելն ու ուժայիններով սպառնալը վախկոտության նշան է, որն անգամ երեխաների մոտ միայն ժպիտ ու արհամարհանք է առաջացնում»: